տուն Արցախ Չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ. կա հայ ժողովուրդ. Արայիկ Հարությունյան

Չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ. կա հայ ժողովուրդ. Արայիկ Հարությունյան

322
0
Ինչպես արդեն հայտնել ենք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են:
Առանձնազրույցում վարչապետը նշել է, որ պատրաստակամ է կիսելու այն բեռը, խնդիրները, որոնք ծառացած են հայ ժողովրդի, Հայաստանի վրա։
Արցախի նորընտիր նախագահը նշել է, որ «չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ»:
«Մենք այդ սկզբունքից ելնելով պետք է պահենք մթնոլորտը, զարգացնենք: Այն նախադրյալները, որոնք այսօր ստեղծված են Արցախում ոչ միայն բարոյահոգեբանական, այլեւ տնտեսության զարգացման, սոցիալական ծրագրերի, հայրենադարձության առումով, ամեն ինչ հնարավոր է իրականացնել համատեղ աշխատանքի շնորհիվ», — ասել է Արցախի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ արդյունավետ համագործակցություն տեղի ունենա։
«Արցախում հաստատված է շատ լավ մթնոլորտ եւ կարծում եմ, որ մեր խնդիրն այս մթնոլորտն այս մակարդակի վրա պահելն է եւ ավելի զարգացնելը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: