տուն Սպորտ ՉԼ-ի 4-րդ տուրում սահմանվել է մի քանի նշանակալի արդյունք

ՉԼ-ի 4-րդ տուրում սահմանվել է մի քանի նշանակալի արդյունք

249
0

u1rl

Երեկ Չեմպիոնների լիգայում կայացան 4-րդ տուրի առաջին օրվա հանդիպումները և արձանագրվեցին մի շարք հետաքրքիր ցուցանիշներ։

Երեկ «Յուվենտուս» — «Ռեալ» խաղում մրցավար Հովարդ Վեբը նշանակել է 11-մետրանոց հարված։ ՉԼ-ում սա «Ռեալի» դարպասը նշանակված 19-րդ 11-մետրանոցն է, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Արսենալին», որի դարպասը մինչև հիմա նշանակվել է 18 հատ 11-մետրանոց։

Բացի այդ, «Ռեալը» երեկ գոլ խփելով «Յուվենտուսի» դարպասը, արտագնա 20 խաղերում մրցակցի դարպասներն անընդմեջ գրավելու ցուցանիշով շրջանցել է եվրագավաթներում Մոսկվայի «Սպարտակի» ռեկորդը, որը սահմանվել էր 1991-1995 թվականներին՝ եվրագավաթների 19 խաղերում անընդմեջ։

«Բավարիան», հաղթելով «Վիտորիային», Չեմպիոնների լիգայում տարել է անընդմեջ 9-րդ հաղթանակը, և այս ցուցանիշով հավասարվել է «Բարսելոնային»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here