տուն Քաղաքական Հայաստան Չի հասցրել նույնիսկ հագուստը փոխի ու նոր գնա նոր հարցազրույց տալու, որտեղ...

Չի հասցրել նույնիսկ հագուստը փոխի ու նոր գնա նոր հարցազրույց տալու, որտեղ ասելու էր երկու ժամ առաջ ասածի լրիվ հակառակը. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

419
0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու զուգահեռ գրել.

«ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը էսօր գիշերը քնել, առավոտը արթնանալ որոշում կայացնելուց ու ժողովրդին ծառայելուց է խոսել։
Էն նույն Ֆելիքս Թոխյանը, որ 2014-ին Արմնյուզով հայտարարում էր, թե ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ Է կենսաթոշակային պահումներն անել մինչև սեպտեմբերի 30-ը ու դրանից ուղիղ երկու ժամ անց, երբ Արմնյուզի եթերն արդեն հեռացված էր կաբելային տեսադարանից, արդեն Շանթի եթերում հայտարարում էր, որ դա ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է, վճարումները պիտի արվեն մինչև ամսի 30-ը։
ԹԵ բա՝ ես որպես իրավաբան ամոթ եմ զգում։ Ամոթ»:

Տեսանյութի ներքո Ալեքսանյանը մեկնաբանել է. «Ի դեպ, չի հասցրել նույնիսկ հագուստը փոխի ու նոր գնա նոր հարցազրույց տալու, որտեղ ասելու էր երկու ժամ առաջ ասածի լրիվ հակառակը»։