տուն Լուրեր Չի կարող լինել բարեկեցության աճ, եթե կոռուպցիան երկրում 74 տոկոս է

Չի կարող լինել բարեկեցության աճ, եթե կոռուպցիան երկրում 74 տոկոս է

264
0

anc-Aram-Manukyan 44444444

 

Ազգային ժողովում «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցրել է, թե ի՞նչ օգուտ պետք է տա աշխատավարձերի բարձարցումը, եթե Սերժ Սարգսյանի՝ հինգ տարի առաջ տված խոստումները չեն կատարվել:

Նա հիշեցրել է, որ ըստ Սերժ Սարգսյանի խոստումների՝ կենսաթոշակի չափը պետք է աղքատության շեմից էապես բարձր լիներ, երիտասարդ ընտանիքները չպետք է ունենային բնակարանի և ավտոմեքենայի խնդիր, չպետք է լիներ մեկը, ով ապահովագրված չլիներ աղքատությունից: Այնինչ, ըստ նրա, այսօր հակառակ պատկերն է:

Մանուկյանը նշել է, որ ըստ վերջին հարցումների՝ Հայաստանի բնակչությունը մեր երկիրը 74 տոկոսով կոռումպացված է համարում:  «Չի կարող լինել բարձր աշխատավարձ, բարեկեցության աճ, եթե կոռուպցիան երկրում կազմում է 74 տոկոս: Այս արդյունքներով են գնահատում, արդյոք արդյունավետ է գործում կառավարությունը, նրա սոցիալական, աշխատավարձերի բարձրացման ծրագերը, թե ոչ: Ոչ միայն  արդյունավետ չէ, այլ հակառակը»,- ընդգծել է Արամ Մանուկյանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանում այսօր ունենք աղքատության բարձր ցուցանիշ, պաշտոնապես գործազուրկ է 400 հազար աշխատունակ մարդ:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here