Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Գուցե իշխանությունը վերջապես միջոցներ ձեռնարկի այս կարմիր գլխարկներով «ցուցարարներին» փողոցներից հավաքելու հարցում: Այս աշխատատեղերով և բարերարով «մտահոգ» խումբը գուցե հետաքրքիր էր առաջին օրերին և, հնարավոր է, արդյունավետ էր թվում, իսկ հիմա վարկաբեկում է թե իշխանությանը, թե ոստիկանությանը, թե «բարերարին»:
Չի կարելի սեփական ժողովրդի դեմ նույն ազգի վարձկաններին կամ ժողովրդին հանել: Թե սպասելու ենք՝ մինչև մի միջադեպ լինի անդառնալի հետևանքով: Ուշքի եկեք: