տուն Լուրեր Չի կարելի մարդուն դատապարտել ցմահ ու մոռանալ նրա մասին. Իրավապաշտպան

Չի կարելի մարդուն դատապարտել ցմահ ու մոռանալ նրա մասին. Իրավապաշտպան

98
0

mankapighceric-baci--p6905-1

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն կարծում է, որ  Նուբարաշենի ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալի հացադուլ հայտարարելն արդարացի է: Հիշեցնենք, որ դատապարտյալները դժգոհում են, որ պայմանական վաղաժամկետ ազատումն իրենց վրա չի տարածվում։

«Եթե բանտարկյալը, նշանակություն չունի՝ ցմահ բանտարկյալ է, թե՝ ոչ, ստիպված է հացադուլ հայտարարել, նշանակում է նրա բոլոր պահանջները ժամանակին մերժվել են, նա արդեն հույս չունի այլ ճանապարհով իր խնդիրները լուծելու»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Կարծում եմ՝ նրանց պահանջն արդար է: Ցանկացած երկրում, ցանկացած դեպքում պետք է հնարավորություն ունենա մարդը վաղաժամկետ ազատվելու, հնարավորություն ունենան ռեժիմի փոփոխության: Չի կարելի մարդուն դատապարտել ցմահ ու մոռանալ նրա մասին: Հիմա մեր իշխանությունները մարդուն ցմահ դատապարտում ու մոռանում են նրա մասին: Գնդակահարվածից ավելի ցածր մակարդակի վրա են հայտնվում»,- նշում է իրավապաշտպանը:

«Կարծում եմ, որ ցմահ դատապարտվածների հարցում պետք է լինեին կոնկրետ ժամկետներ, որոնցից հետո նրանք պետք է և ներման իրավունք ունենան և ռեժիմի փոփոխման իրավունք: Նրանք մարդիկ են, որոնք գործել են հանցանքներ ու դատապարտվել են դրա համար, բայց նրանք էլ պետք է արժանավայել ապրեն»,- ասաց նա: