տուն Uncategorized Չի կարելի խուճապի մատնվել . ՄԻՊ հայտարարությունը՝ կորոնավիրուսի հետ կապված

Չի կարելի խուճապի մատնվել . ՄԻՊ հայտարարությունը՝ կորոնավիրուսի հետ կապված

277
0

ՀՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքի հետ կապված հանրությանը խուճապի չմատնվելու կոչ է արել ՄԻՊ-ը: Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ֆեյսբուքի էջում մասնավորապես գրված է. «Հիմա շատ կարևոր է հետևել պաշտոնական աղբյուրներին, հիմք ընդունել միայն պատասխանատու մարմիններից եկող տեղեկությունները, վստահել մասնագետներին։ Պետական մարմիններն էլ պետք է հնարավորինս մանրամասն ու հաճախ տրամադրեն հանրությանը տեղեկություններ. լավ է, որ այդպիսի մոտեցում կա։ Պետք է դա հատկապես անել ամենալայն սփռում ունեցող լրատվամիջոցներով ու մարդկանց համար մատչելի եղանակներով։ Չի կարելի խուճապի մատնվել և պետք է հետևել կորոնավիրուսի կանխարգելման կանոններին»:

Գրառմանը կից նաեւ ներկայացված է «Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից» ուղեցույցը: