տուն Քաղաքական Հայաստան Չի կարելի բարեփոխումներին դեմ լինել` բա ձեր գիտելիքներն ինչի՞ համար են. Ազատ...

Չի կարելի բարեփոխումներին դեմ լինել` բա ձեր գիտելիքներն ինչի՞ համար են. Ազատ Արշակյանը՝ ՍԴ նախկին անդամների մասին

334
0

Այսօր «Արարատ» մամուլի ակումբում տեղի ունեցավ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի մամուլի ասուլիսը:

Թեմա. Ներքաղաքական զարգացումներ, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակ, արտաքին և ներքին մարտահրավերներ:

Երեկ ՄԻԵԴ-ը մերժեց Սահմանադրական դատարանի երեք նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները պահանջել էին, որպեսզի կասեցնեն սահմանադրական փոփոխությունների իրագործումը:

Այս ամենի և առհասարակ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելիս ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն ասաց, որ ինքը կարծում էր, որ ՍԴ դատավորները, բացի Ալվինա Գյուլումյանից, արհեստավարժ էին, և իր համար զարմանալի էր նման որոշումը:

«Կարծում եմ, որ սխալ դիմում էր գրված: Ինձ համար անակնկալ էր, ես չէի սպասում, որ նման դիմում կարող են գրել, քանի որ նրանց համարում էի արհեստավարժ, բացի տիկնոջից: Ես կարծում եմ, որ նա արհետավարժ չէր: Նա գենդերային ցուցակով էր անցել,- ասաց ԳԽ պատգամավորը, ապա շարունակեց,- այսինքն՝ պետք է կին լիներ, ընտրել էին: Իսկ մյուս դատավորները, լինելով արհեստավարժ ու գիտելիքներ ունեցողներ, չգիտեին, որ չի կարելի դրանց դիմել և ընդհանրապես չի կարելի դեմ լինել Հայաստանի զարգացմանը: Չի կարելի բարեփոխումներին դեմ լինել. բա ձեր գիտելիքներն ինչի համար են, եթե դա դուք չեք օգտագործում հասկանալու համար իրականությունը: Ուրեմն այդքան կտրված եք աշխարհից ու կյանքից»:

Հայկ Մագոյան