տուն Աշխարհ Չի բացառվում, որ կորոնավիրուսից 100-200 հազար մարդ մահանա ԱՄՆ-ում․ CNN

Չի բացառվում, որ կորոնավիրուսից 100-200 հազար մարդ մահանա ԱՄՆ-ում․ CNN

261
0
Servers for data storage are seen at Advania's Thor Data Center in Hafnarfjordur, Iceland August 7, 2015. As it emerges from financial isolation, Iceland is trying to make a name for itself again, this time in the business of data centres -- warehouses that consume enormous amounts of energy to store the information of 3.2 billion internet users. Picture taken August 7, 2015. REUTERS/Sigtryggur Ari

Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության գործադրած նոր միջոցառումների մասին, հայտնում է CNN-ը։

Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար դաշնային իշխանության մակարդակով սահմանված արգելքները, այդ թվում՝ սոցիալական հեռավորության պահանջը, կերկարաձգվեն մինչև ապրիլի վերջ:

Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցել են փոխնախագահ Մայք Փենսը, Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Էնթոնի Ֆաուչին, կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով Սպիտակ տան հատուկ հանձնախմբի համակարգող, նախկինում բժիշկ և դիվանագետ Դեբորա Բիրքսը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

«Մենք երկարաձգում ենք մեր հանձնարարականները մինչև ապրիլի 30-ը, մենք կարող ենք ակնկալել, որ մինչև հունիսի 1-ը արդեն կլինենք վերականգնման ճանապարհին», — հայտարարել է ԱՄՆ ղեկավարը:

Էնթոնի Ֆաուչին հայտնել է, որ համավարակը Միացյալ Նահանգներում գագաթնակետին կհասնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս պայմաններում չի բացառվում, որ Ամերիկայում կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից կմահանա 100-ից մինչև 200 հազար մարդ: Թվերն, իհարկե, ճնշող են, բայց է’լ ավելի աղաղակող է պատկերը, որը հնարավոր կլինի արտակարգ միջոցներ չձեռնարկելու պարագայում. այդ դեպքում մասնագետները չեն բացառում Covid 19-ից մեկևկեսից մինչև երկու միլիոն երկու հարյուր հազար զոհեր ունենալու վտանգի մասին:

«Խոսում եք 2 միլիոն 200 հազար մահերի մասին, 2 միլիոն 200 հազար, եթե մենք կարողանանք այս թիվն իջեցնել, ասենք, մինչև 100 հազար, ինչն իհարկե ինքնին սարսափելի է, 100 հազար կամ ավելի քիչ, կամ 100-ից 200 հազար, ես կասեմ, որ մենք բոլորս միասին շատ լավ ենք աշխատել, միայն պատկերացրեք՝ հնարավոր է 2 միլիոն 200 հազար», — ասել է Թրամփը:

Թրամփն ընդգծել է, որ բանակի շինարարների ջանքերով Նյու Յորքում չորս օրում կառուցվել է 2 հազար 900 մահճակալով հիվանդանոց, տարբեր նահանգներ ստացել են թոքերի օդափոխության հազարավոր համակարգեր, կիրառվում են բուժման էքսպերիմենտալ մեթոդներ։