տուն Քաղաքական Միջազգային Չինուհին Instagram-ում լուսաբանել է իր ինքնասպանությունը (լուսանկարներ)

Չինուհին Instagram-ում լուսաբանել է իր ինքնասպանությունը (լուսանկարներ)

144
0

o_913588

Շանհայի մի բնակչուհի որոշել է ինքնասպանություն գործել` այդպիսով վրեժ լուծելով իր նախկին ընկերոջից: Ինքնասպանությունից օրեր առաջ նա Instagram-ում տեղադրել է լուսանկար, որում ինքը պատկերված է վառ գույնի շրթներկով ներկված: Լուսանկարի նկարագրության մեջ չինուհին գրել է, որ ինքը շատ է տանջվել վերջին օրերի ընթացքում, շատ լացել է, հիմա էլ ընկերը պետք է տանջվի` ամեն օր` գիշեր ու ցերեկ` հիշելով այս լուսանկարը:

Հետո նա տեղադրել է իր այրվող զգեստների լուսանկարը, իսկ վերջում` պատշգամբից կախված վիճակում: Հետագայում պարզվել է, որ նրա մարմինը հայտնաբերվել է լուսանկարը տեղադրելու հաջորդ օրը` հարևանությամբ գտնվող շենքի տանիքին:

o_913584 o_913587 o_913588