Չինաստանում տեղի է ունեցել տարօրինակ դեպք։ 61-ամյա Ֆու Ցզինֆեն 8 ամիս շարունակ ապրել է գլխում 12 սանտիմետր երկարությամբ փայտով։ Այս ընթացքում նա լուրջ խնդիրներ է ունեցել սնվելիս։ Բժիշկները 8 ամիս անց այդ փայտը հանել են նրա գլխից։ Այս մասին հաղորդում է The Mirror-ը։
Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է փայտը հայտնվել կնոջ գլխում։ Հայտնի չէ նաև, թե ինչու է կինն այսքան ժամանակ դիմացել այդ ցավերին։ Նրա մտերիմները միայն ութ ամիս անց են նկատել, որ կինը վատ է սնվում և զգալի նիհարել է։