Չինացի պաշտոնյաներին արգելվել է այցելել բանկետներ կամ զվարճալի միջոցառումներ, որոնք կազմակերպվում են մասնավոր ակումբներում։ Այս մասին գրում է The China Daily-ն՝ հղում կատարելով Կոմունիստական կուսակցության կողմից տարածված շրջաբերականին։
«Վերջին տարիներին որոշ հասարակական պուրակներում և պատմական վայրերում բացվել են մասնավոր ակումբներ, որտեղ պետական պաշտոնյաները, չնայած ՉԿԿ ԿԿ-ի կոչերին, շարունակում էին թաքուն վարել արտասովոր կյանք և չարաշահել պետական պաշտոնը վարձատրության դիմաց»,- ասվում է հոդվածում։ Փաստաթղթի հեղինակները կոչ են անում չայցելել նման վայրեր և զերծ մնալ այնտեղից անդամաքարտեր ստանալուց։
Սակայն իշխանությունները խոստովանում են, որ պաշտոնյաներին դժվար է հետևել, քանի որ Չինաստանի տարածքում կան բազմաթիվ նման օբյեկտներ, ուր պաշտոնյաները սովորաբար այցելում են։