տուն Քաղաքական Միջազգային Չինացի պաշտոնյաներին արգելել են գնել Ամանորի նվերներ եւ ոչ միայն…

Չինացի պաշտոնյաներին արգելել են գնել Ամանորի նվերներ եւ ոչ միայն…

209
0

JV9hRzAvJuMonvKqQUXkkw

Չինաստանի կոմկուսի կարգուկանոնի վերահսկողության հանձնաժողովը այսօր հայտարարել է Ամանորի եւ չինական ամենամեծ՝ Գարնան տոնի կապակցությամբ պետական միջոցներով նվերներ գնելու արգելանիքի մասին։  Այս մասին հաղորդում է Սինխուան։
Կոռուպցիայի դեմ պաքարը խստացնելու համար հանձնաժողովի եւ նախարարության կայքէջում ստեղծել է հատուկ էջ, որտեղ օրենքի խախտում նկատելու դեպքում՝ օգտատերերը կարող են հայտնել իրենց բողոքները։ Համապատասխան մարմինները պարտավորվում են ուսումնասիրել այդ բողոքները եւ կատարել համապատասխան հետաքննություն։

Ավելի վաղ, հակակոռուպցիոն բարեփւխումների շրջանակներում ՉԺՀ կառավարությունը արգելել էր պաշտոնյաներին՝ ընդունելությունների ժամանակ հյուրասիրել թանկարժեք ուտելիքով, ալկոհոլով եւ, անգամ, սիգարետով։

Այսուհետեւ պետծառայողները ստիպված են լինելու սահմանափակել իրենց սնունդը, ընդունելությունները կատարել առանց չինական բարձրակարգ կերակուրների, որոնց մեջ օգտագործվում էին պահպանվող տեսակների կենդանիներ, օրինակ՝ ապուր՝ պատրաստված թռչնի բնից, կամ շնաձկան լողաթեւեր։

Գործուղումների ժամանակ ընդունող կողմը եւս իրավունք չունի պաշտոնյային նվիրի փոքրիկ հուշանվերներ, դրամ կամ տեղական արտադրության որեւէ իր։ Այն պաշտոնյաները, ովքեր գործուղման մեջ են եւ նրանց պաշտոնը ավելի ցածր է տեղի իշխանավորների պաշտոնից, այլեւս իրավունք չունեն մնան հյուրանոցների «լյուքս» համարներում կամ օգտվել թանկարժեք մեքենաներից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here