Չինացի միլիարդատեր Չեն Գուանբյաոն 1000 աղքատ ամերիկացիների հրավիրել է իր հետ ճաշել Նյու Յորքը կենտրոնական այգում: Այս մասին հաղորդում է The South China Morning Post-ը: Գործարարի խոսքերով՝ այս անսովոր քայլի օգնությամբ նա ցանկացել է փոխել ամերիկացիների կարծիքը հարուստ չինացիների մասին՝ միաժամանակ իր հայրենակիցներին առատաձեռնության օրինակ ծառայելով:
Հունիսի 25-ին կայանալիք միջոցառման հայտարարությունը միլիարդատերը տեղադրել է ամերիկյան առաջատար պարբերականներում: Բոլոր եկողներին Գուանբյաոն խոստանում է ոչ միայն անվճար հյուրասիրություն, այլև յուրաքանչյուրին՝ 300-ական դոլար դրամական պարգև: Փոխարենը ամերիկացիները պիտի չինացու կատարմամբ լսեն We Are The World երգը:
Ինչպես նշել է միլիարդատերը՝ ճաշը ընդհանուր առմամբ կարժենա մոտ 1 միլիոն դոլար: Այս պահին հրավերին արդեն արձագանքել են 250 մարդ, մնացյալն, ինչպես սպասվում է, կարձագանքեն մոտ օրերին:
Չեն Գուանբյաոն, ով Չինաստանի խոշորագույն գործարարներից մեկն է, հայտնի է իր բարեգործական նախաձեռնություններով: Օրինակ՝ Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո նա ոչ միայն փրկարարներին անհատույց տրամադրել էր անհրաժեշտ տեխնիկան, այլև անձամբ փլատակներից դուրս էր բերել 13 հոգու: