Չինացի գործարար և մեկենաս Չեն Գուանբյաոն Նյու Յորքի կենտրոնական պուրակում կազմակերպել է բարեգործական ընթրիք, որի հյուրերն են եղել ամերիկացի 200 անտուն քաղաքացիներ։ Այս մասին գրում է NBC-ն։
Չինացին բարեգործական այս ակցիայի մասին տեղեկությունը հրապարակել էր The New York Times-ում՝ նշելով, որ բոլոր ներկաները, բացի սննդից, կստանան նաև 300 դոլար։ Այս քայլը նա բացատրել է Չինաստանի վերաբերյալ ամերիկացիների կարծիքը փոխելու անհրաժեշտությամբ։