Չինացի հայտնի կինոռեժիսոր, «Թռչող սրեր»և «Հերոս» ֆիլմերի հեղինակ Չժան Իմոուն տուգանվել է 1,2 մլն դոլարով, քանի որ ունի երեք երեխա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նման մեծ տուգանք սահմանվել է` հաշվի առնելով Իմոուի և նրա կնոջ եկամուտներն այն տարիներին, երբ ծնվել են նրանց երեխաները: Օլիմպիադա 2008-ի բացման արարողության հեղինակը հրապարակավ ներողություն է խնդրել համաքաղաքացիներից այն բացասական հետևանքների համար, որոնք կարող են լինել իր մեծ ընտանիքի պատճառով:
Ավելի վաղ չինական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Չժանն ունի 7 երեխա 2 կանանցից և երկու սիրուհիներից:
Տեղեկացնենք, որ հայտնի կինոռեժիսորը մի քանի անգամ դարձել է Կաննի և Բեռլինի կինոփառատոների դափնեկիր, իսկ երեք անգամ նրա ֆիլմերը հայտնվել են «Օսկարի» հավակնորդների թվում:
Հիշեցնենք, որ Չինաստանում յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի մեկ երեխա ունենալ: Վերջերս, սակայն, սահմանվել են որոշ բացառություններ: