Չինաստանում անքնության պատճառով, ինչը պայմանավորված է եղել Ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ, մահացել է չինացի մի ֆուտբոլասեր: Այս մասին հաղորդում է Eurosport-ը:
25-ամյա երիտասարդը մահացած հայտնաբերվել է հեռուստացույցի առաջ: Հայտնի է, որ մահից առաջ նա դիտել էր Իսպանիայի և Նիդերլանդների հավաքականների հանդիպումները: Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել մահվան պատճառը` օրգանիզմի հյուծումը, թե սրտի կաթվածը նման հոգնածության ֆոնին: Հայտնի չէ, թե որքան ժամանակ է արթուն մնացել չինացին, սակայն ակնհայտ է, որ եթե նա դիտել է բոլոր խաղերը, ապա հաշվի առնելով այն, որ Չինաստանի և Բրազիլիայի միջև 11 ժամվա տարբերություն է, ապա նա պետք է որ երկար ժամանակ արթուն մնացած լինի:
Չինաստանում նման դժբախտ պատահարներ գրանցվել են նաև նախորդ մեծ առաջնությունների ժամանակ: