տուն Քաղաքական Միջազգային Չինացիներն արտադրել են նանոպիտակ, որը «կպատմի» մթերքի թարմության մասին

Չինացիներն արտադրել են նանոպիտակ, որը «կպատմի» մթերքի թարմության մասին

117
0

eco-market.full

Այժմ մարդիկ կարող են որոշել սննդի թարմությունը նրա վրա փակցված պիտակի շնորհիվ։ Չինացի մի խումբ գիտնականներ ստեղծել են պիտակ, որի գունային փոփոխությամբ հնարավոր է պարզել մթերքի թարմությունը։ Այս մասին հաղորդում է The Times-ը։

Այս նորարությունը հրապարկվել է Դալասում ընթացող Ամերիկյան քիմիական միության համաժողովի ընթացքում։ Պիտակի մեջ գտնվող նանոմիջուկները քիմիական որոշակի պրոցեսների ընթացքում փոխում են իրենց գույնը։ Պիտակն արձագանքում է մթերքի մեջ այս կամ այն մանրէի ակտիվությանը և հաճախորդին «տեղյակ» պահում դրա վիճակի մասին։

Պիտակները կարող են լինել կարմիր կամ կանաչ՝ նայած մթերքի թարմությանը։