ԱՄՆ սահմանապահները ձերբակալել են Չինաստանի 11 քաղաքացիների, որոնք փորձել են անօրեն ճանապարհով հատել երկրի սահմանը՝ թաքնվելով կենցաղային տարբեր իրերում։ Այս մասին դեկտեմբերի 10-ին տեղեկացրել է ԱՄՆ սահմանապահ ծառայությունը թվիթերյան իր էջում։
Նշվում է, որ ամերիկյան սահմանապահները կանգնեցրել են Մեքսիկայից Կալիֆոռնիայի Սան Դիեգո մտնող ֆուռը։
Ավտոմեքենայի ներսում հայտնաբերել են 11 չինացի ներգաղթյալների, որոնք թաքնվել են մասնավորապես կոմոդում, սնդուկում, անգամ՝ լվացքի մեքենայում։ Նրանց բոլորին ձերբակալել են։ Ֆուռի 42-ամյա վարորդը ևս ձերբակալվել է։