տուն Քաղաքական Միջազգային Չինացիները մշակել են ալգորիթմ, որը գնահատում է Wikipedia-ի հոդվածների տեղեկության իսկությունը

Չինացիները մշակել են ալգորիթմ, որը գնահատում է Wikipedia-ի հոդվածների տեղեկության իսկությունը

114
0

wikipedia

Չինացի գիտնականները մշակել են այնպիսի ալգորիթմ, որը արագ և հստակ կարողանում է պարզել Wikipedia առցանց հանրագիտարանում զետեղված տեղեկությունների իսկությունը։ Այս մասին գրում է International Journal of Information Quality գիտական ամսագիրը։

Նշվում է, որ ալգորիթմն անցկացնում է քանակական, այնուհետև որակական գնահատում։ Մինչև 80 տոկոս ճշտությամբ այն պարզում է, թե արդյոք տրամադրված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։ Չինացի գիտնականների կարծիքով՝ այս ալգորիթմի միջոցով հնարավոր է բարձրացնել Wikipedia-ի հոդվածների ընդհանուր որակը, մանավանդ, որ այս ալգորիթմը կիրառելի է Wikipedia-ում՝ հոդվածների ցանկացած լեզվով։ Նույն աղբյուրը նշում է, որ ալգորիթմը թույլ է տալիս նաև բացահայտել ոչ բարեխիղճ խմբագիրներին։