տուն Հասարակություն Առողջապահություն Չինացիները հայտնել են, երբ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Չինացիները հայտնել են, երբ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

386
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնվելու մասին լուրերը սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ չինական սոցցանցերում հայտնվեց լուսանկար, որտեղ չին հայտնի համաճարակաբան, ակադեմիկոս Չեն Վեյն իրեն դեղ էր ներարկում։

Դա էլ հիմք հանդիսացավ, որպեսզի լուրեր տարածվեն, թե իբր այդպես բժիշկը, ընդ որում` բանակի գեներալ, իր վրա փորձում է COVID-19-ի դեմ պատվաստանյութը։ 

«The Paper» հրատարակչությունը հայտնում է, որ անգամ դեղի փորձարկումը չի նշանակում, որ այն շուտով կհայտնվի վաճառքում։

Հրատարակչության աղբյուրի համաձայն, պատվաստանյութի ստեղծման համար աշխատանք տարվում է, բայց գործող նորմերին եւ փորձարկումներին համապատասխան։ Իսկ դրանք, իրենց հերթին, նախատեսում են հետազոտությունների եւ փորձարկումների մի ամբողջ փուլ, որը շատ ժամանակ կտանի։ Ըստ մասնագետների`պատվաստանյութը ամենաշուտը կլինի ապրիլի վերջին։