Չինաստանը պատվաստանյութ է ստեղծել է COVID-19 կորոնավիրուսի հետեւանքով առաջացած թոքաբորբի դեմ։ Ինչպես հայտնել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Խանխուեն, — հայտնում է «Интерфакс»-ը։
Դիվանագետը Չինաստանում տարածված կորոնավիրուսի դեմ պայքարը անվանել է համաժողովրդական պատերազմ. «Մենք այդ ամենում տեսնում ենք համաշխարհային հանրության առաջ Չինաստանի մեծ պատասխանատվությունը»։
Հիշեցնենք, որ հիվանդության բռնկումը սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքում։ Այս պահին վարակվածների թիվը 77 հազար է, 2.6 հազարը մահացել են, 25 հազարն արդեն առողջացել։