տուն Բանակ Չինարիում միջդիրքային կրակ է գնում

Չինարիում միջդիրքային կրակ է գնում

370
0

CivilNet-ի լրագորղ, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք» իր էջում գրել է.

«Ուրեմն, բազմիցս եմ գրել և խոսել, որ Տավուշի մարզում Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծը զիգզագներով է գնում ու մինչև այսօր հայկական բանակը դիրքեր ունի Խորհրդային Ադրբեջանի տարածքում, իսկ ադրբեջանական բանակը՝ Խորհրդային Հայաստանի տարածքում։

Սա Թովուզի Աղդամ գյուղն է, որի մի թաղը Խորհրդային Հայաստանում է, իսկ ավելի առաջ տեսնում եք ադրբեջանական խրամատը։

Աղդամը գտնվում է Չինարիի և Մովսեսի հարևանությամբ»: