Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում երեխաներն ու մեծահասակները գրեթե նույն մտածմունքն ունեն: Թեև ամենակարևոր խնդիրը անլուծելի է թվում, նրանք շարունակում են ապրել ու ապագայի ծրագրերը կապել հարազատ գյուղի հետ:
15-ամյա Էրիկը ցանկանում է ֆիզկուլտուրայի ուսուցիչ դառնալ ու հետագայում աշխատել հարազատ դպրոցում: Ըստ նրա՝ գյուղին պակասում է միայն ասֆալտապատ ճանապարհը: