տուն Աշխարհ Չինաստանում 1430 դոլար են խոստացել յուրաքանչյուրին, ով «կհանձնվի»

Չինաստանում 1430 դոլար են խոստացել յուրաքանչյուրին, ով «կհանձնվի»

2388
0

Ցինզյան քաղաքի իշխանությունները խրախուսում են բնակիչներին մեծ դրամական պարգեւատրումների դիմաց ստուգել իրենց առողջությունը. ով կդիմի բժշկի` առաջարկում են հազար յուան, իսկ ում մոտ կհայտնաբերվի կորոնավիրուս` 10 հազարական յուան։

Այդպիսով նրանք փորձում են կանգնեցնել վարակի հետագա տարածումը։ Փետրվարի սկզբին Ֆանսյան նահանգի իշխանությունները խոստացել են 1000 յուան (143 դոլար) կամավոր ստուգման այցելած բնակչին եւ 500 յուան (71,5 դոլար) նրան, ով կհայտնի հիվանդների մասին։

Փետրվարի վերջին Ցինզյան քաղաքի իշխանությունները ավելի հեռուն են գնացել եւ խոստացել են էականորեն ավելի վճարել կորոնավիրուսով այն հիվանդներին, ովքեր ինքնակամ «կհանձնվեն» բժիշկներին,- հաղորդում է Reuters գործակալությունը։

Յուրաքանչյուրին, ով կներկայանա ստուգման, խոստանում են տալ 1000 յուան, իսկ ում ախտորոշումը հաստատվի` միանգամից 10 հազար յուան (1430 դոլար)։ Նրանք, ովքեր դասված են «կասկածելիների» շարքին, կստանան 2 հազար յուան։

Որպեսզի ստանան վճարը, պետք է կատարեն երկու պարտադիր պայման.

  • կամավոր ներկայանան ստուգման
  • անեն դա մինչեւ մարտի 2-ը։

Պարգեւավճարի հայտարարության պահի դրությամբ Ցյանզյանում հայտնաբերվել է շուրջ 200 COVID-19 վարակով հիվանդ: Նրանք պարգեւավճարի հույս ունենալ չեն կարող: