Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա վեց վիրավոր։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Յուննան նահանգի Չժաոտուն քաղաքում 13 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5.3 մագնիտուդ։
Ավերվել են շենքեր, առաջացել են սողանքներ և քարաթափեր։ Հարյուր փրկարարներ աշխատում են դեպքի վայրում։