Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, մահացել է 2 մարդ, ապաքինվել է 88 հիվանդ։ Այս մասին գրում Ria.ru-ն՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեին։
Կոմիտեի տվյալներով, 108 նոր դեպքերից 98-ը հաստատվել են այդ երկիր մեկնած քաղաքացիների մոտ, մնացած 10-ը՝ երկրի ներսում։
Ընդհանուր առմամբ, այժմ Չինաստանում կա կորոնավիրուսի 1378 հաստատված դեպք, 867 մարդ դեռ գտնվում են հիվանդանոցներում, որից 38-ը՝ ծանր վիճակում։ Նշվում է նաև, որ 511 մարդ ապաքինվել է, և արտերկրից Չինաստան ժամանածներից որևէ մեկը չի մահացել։