Չինաստանում ուժեղ ջրհեղեղները հանգեցրել են ավելի քան մեկ միլիոն մարդու տարհանման: Տուժածների թիվն այս պահին կազմում է 1,2 մլն: Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Փրկարարների տվյալներով` հորդառատ անձրևների պատճառով ջրի տակ են անցել կենտրոնական, հարավ-արևմտյան շրջանները, որտեղ կտրուկ բարձրացել է գետերի մակարդակը, սկսվել հեղեղումներ: Այս պահի դրությամբ հայտնի է 21 զոհի մասին, չորս հոգի համարվում է անհայտ կորած: