տուն Քաղաքական Միջազգային Չինաստանում Պեկինի կենտրոնում տեղի ունեցածի համար մեղադրում են ույղուր անջատողականներին։

Չինաստանում Պեկինի կենտրոնում տեղի ունեցածի համար մեղադրում են ույղուր անջատողականներին։

182
0

bcbb259259539a26dc1121441866c00d

Չինաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Մեն Ցզյանչժուն Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրել է երկրի արևմուտքում բնակվող ույղուրների անջատողական տարրերին։ Նշվում է, որ կազմակերպումն իրականացրել է «Արևելյան Թյուրքեստանի իսլամական շարժումը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ավտոմեքենան մխրճվել է հրապարակում հավաքված մարդկանց բազմության մեջ և պայթել, ինչի հետևանքով զոհվել էր հինգ մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։ Պայթյունից հետո իրավապահները ձերբակալել էին 5 մարդու, որոնք բոլորն էլ ույղուր մուսուլմաններ են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here