տուն Քաղաքական Միջազգային Չինաստանում մահապատժի է դատապարտվել 16 աղջիկների բռնաբարած տղամարդը

Չինաստանում մահապատժի է դատապարտվել 16 աղջիկների բռնաբարած տղամարդը

89
0

0_e1581_999fad9b_XXL

Չինաստանում տղամարդը դատապարտվել է մահապատժի 16 աղջիկների բռնաբարության համար: Վերջններիս հետ նա ծանոթացել է համացանցի միջոցով` իրեն կին ներկայացնելով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Քառասունամյա Վան Յունը ձերբակալվել էր 2012 թվականին Անհոյ նահանգում 12-16 տարեկան աղջիկների բռնաբարելու մեղադրանքով, որոնք նա կատարել էր 2009 թվականից: Գործազուրկ Վան Յունը ներկայանում էր որպես կին, որպեսզի ծանոթանար զոհերի հետ՝ նրանց հանդիպման հրավիրելով: Իր զոհերին նա բերում էր հյուրանոց և բռնաբարում: