Չինաստանի հարավում հրավառություն արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ։ Xinhua գործակալության փոխանցմամբ՝ վիրավորվել է առնվազն 17 մարդ։
Նշվում է, որ զոհվածների մեծ մասը կանայք են, ովքեր պայթուցիկներ են հավաքել հրավառության սարքերի համար։ Պայթյունի պատճառներն անհայտ են։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է գործարանի երկու սեփականատերերին։