տուն Քաղաքական Միջազգային Չինաստանում հեռացվել է աշխարհի ամենամեծ ուռուցքը

Չինաստանում հեռացվել է աշխարհի ամենամեծ ուռուցքը

88
0

rsz_o_979631

Չինական Շանսի նահանգի բժիշկները հեռացրել են Յան Ժանբին անունով տղամարդու 110 կիլոգրամ կշռող ուռուցքը: Վիրաբույժները պնդում են, որ սա ոչ միայն այս տեսակի ամենամեծ գոյացությունն է, որ իրենք տեսել են, այլև, որ սա բժշկության պատմության մեջ ամենամեծ ուռուցքն է: Այս մասին հաղորդում է Metro-ն:

Լուսանկարները, որոնցում պատճերված է դժբախտ հիվանդը այնպիսի տեսք ունեն, ասես դրանք Photoshop-ով մշակման են ենթարկվել: Դժվար է հավատալ, որ մարդու մոտ կարող է գոյացություն առաջանալ, որը 2 անգամ գերազանցում է հիվանդի քաշը: Չինացին տառապում է նեյրոֆիբրոմատոզ գենետիկ հիվանդությամբ, ինչի պատճառով նրա հյուսվաքները հակված են մեծանալ:

12 տարեկանից ի վեր չինացին մի շարք վիրահատությունների է ենթարկվել: Դրանցից առայժմ վերջինը տևել է մոտ 16 ժամ: Ներկայումս հիվանդի վիճակը նորմալ է գնահատվում: