տուն Լուրեր Չինաստանում հայտնաբերվել է հնագույն բազմապատկման աղյուսակ

Չինաստանում հայտնաբերվել է հնագույն բազմապատկման աղյուսակ

319
0

o_876551

Պատմաբանները հայտնել են այն մասին, որ իրենց հաջողվել է հավաքել աշխարհում ամենահին բազմապատկման աղյուսակը, որի հիմքում 10 թիվն է ընկած: Մաթեմատիկական փաստաթուղթը հավաքվել է 23 դար առաջ և կազմված է բամբուկից հատվածներից:

5 տարի առաջ Պեկինի Ցինխուա համալսարանը 2500 բամբուկի երիզ է նվեր ստացել, որոնք ենթադրաբար հայտնաբերվել են հնագույն դամբարաններում կատարված անօրինական պեղումների ժամանակ: Փորձագետները հաստատել են, որ բամբուկի հատվածները թվագրվում են  Ք. ա. 305 թվականով:

Բամբուկի յուրաքանչյուր երիզն ունի 7-12 մմ լայնություն և կես մետր երկարություն: Դրա երկայնքով հին չինական կալիգրաֆիայով արված տողեր են:

Սակայն հայտնաբերված բամբուկե երիզներից 21-ը նման չեն մյուսներին: Դրանք միայն  հին չինական հաշվարկներով արված թվեր էին ընդգրկում: Ինչպես  պարզվել է, բամբուկե հատվածների վրա հնագույն բազմապատկման աղյուսակ է պատկերված:

Փորձագետների կարծիքով՝ հայտնաբերված բազմապատկման աղյուսակը օգտագործվել է չինացի պաշտոնյաների կողմից: Երկրի վերաբերյալ հաշվարկներ անելու, գյուղատնտեսական բերքի հաշվառման և բնակչությունից գանձվող հարերը հաշվելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here