տուն Հասարակություն Առողջապահություն Չինաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի առաջին վարակակրին. նա ախտահարվել էր նոյեմբերին

Չինաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի առաջին վարակակրին. նա ախտահարվել էր նոյեմբերին

167
0

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է դեռևս նոյեմբերի 17-ին և ոչ թե դեկտեմբերին, ինչպես հաղորդվում էր նախքան այս: Այս մասին Հաղորդում է South China Morning Post պարբերականը:

Կորոնավիրուսով վարակված առաջին մարդը Հուբեյ նահանգի 55-ամյա բնակիչ է, հաղորդում է աղբյուրը՝ հղում կատարելով լրագրողների ձեռքի տակ հայտնված կառավարական փաստաթղթերին:

Նշենք, որ առաջին վարակակրի կարգավիճակը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: