Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80860 մարդու, առողջացել է 67.490 մարդ, մահացել է 3213-ը: Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեին:
Մարտի 15-ին կոմիտեն հաղորդել էր մեկ օրվա ընթացքում վարակման 20, առողջացման 1370 եւ մահվան 10 դեպքի մասին: