տուն Աշխարհ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 304-ի. 2110 հոգի ծանր վիճակում...

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 304-ի. 2110 հոգի ծանր վիճակում են

331
0

Չինաստանում մահացու վտանգավոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 304-ի, իսկ վարակվածները 13 846-ն են, որոնցից 2110-ը ծանր վիճակում են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով տեղի լրատվամիջոցներին:

137.6 հազար մարդ նոր տեսակի կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով գտնվում է հսկողության ներքո: