Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 1016-ի:
Չինաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր 42.638 դեպք, 37.726 մարդ բուժում է ստանում, ծանր վիճակում է 7.333 քաղաքացի, ևս 3996 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Ինչպես հայտնում են Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեից, չինական մի քանի հարյուր ընկերություններ ստիպված են եղել դիմել բանկերին վարկեր տրամադրելու համար` կորոնավիրուսների բռնկման հետևանքները մեղմելու համար:
Կորոնավիրուսի հետևանքով 17%-ով անկում են ապրել նավթի գները: Ոչ թռչնագրիպի (H5N1), և ոչ «խոզի գրիպի» (H1N1) դեպքում 2009 թվականին հիվանդությունները նման ազդեցություն չեն ունեցել բնական պաշարների գնանկման վրա։ Միայն 2003-ին «ատիպիկ թոքաբորբի» բռնկումն է ազդել նավթի գների իջեցման վրա։
Մայրցամաքային Չինաստանի տարածքում կորոնավիրուսով վարակման առավել մեծ թվով դեպքեր են արձանագրվել Հուբեյի կենտրոնական նահանգում (31 հազար 738, նրանցից 974-ը մահացել են), որտեղ հայտնաբերվել Է բռնկման օջախը:
Փետրվարի 10-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել Է, որ Չինաստանը պատերազմ Է հայտարարել կորոնավիրուսին: Նա ընդգծել Է, որ երկրի բոլոր պետական հիմնարկությունները եւ կուսակցական մարմինները միավորել են ջանքերը վիրուսի ոչնչացման խնդիրը լուծելու համար:
Այդ նույն օրը հաշվարկվել Է, որ մահացու կորոնավիրուսից համաշխարհային տնտեսության կորուստները կարող են կազմել շաբաթական 26 միլիարդ դոլար: Այսպիսով, վիրուսի ազդեցությունը կգերազանցի ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական պատերազմի հետեւանքները: Ամենից ավելի շատ կտուժեն Հոնկոնգը, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Գերմանիան, հաղորդոմ է ՏԱՍՍ-ը: