Չինաստանում ծխողների թիվը, վերջին տվյալներով, հասել է 300 միլիոնի, իսկ ավելի քան 740 միլիոն մարդ գտնվում են պասիվ ծխողների ռիսկային խմբում։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Կոմունիստական կուսակցության քարոզչութայն կոմիտեի առողջապահության գծով պատասխանատու Յաո Խունվենը։ Հաղորդում է Xinhua գործակալությունը։
Նրա խոսքերով՝ ծխելու հետ կապված հիվանդություններից տարեկան մահանում է մոտավորապես 1 միլիոն մարդ։ Պասիվ ծխողների շրջանում ծխախոտի հետ կապված հիվանդություններից մահանում է ավելի քան 100 միլիոն մարդ։ Յաո Խունվենը հավելել է, որ իր երկիրը լինելով ծխախոտային արտադրության ամենամեծ սպառող, միաժամանակ ամենաշատն է տուժում այդ արտադրությունից։