Ավելի քան 58 հազար մարդ տուժել է Չինաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած 5,0-5,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժերի ժամանակ: Երկրաշարժերի հիպոկենտրոնը գտնվել է համապատասխանաբաև 9 և 8 կմ խորության վրա: Xinhua գործակալությունը տեղեկացնում է, որ Ցզիլին նահանգում տարհանվել է 16 հազար մարդ:
Ցնցումների հետևանքով վնասվել է 19 հազար տուն, որոնցից 5,2 հազարը` լուրջ: Տեղի իշանությունները հաղորդում են, որ տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունները դեռ ստացվում են: Սինյուան քաղաքի իշանությունները հայտնում են փոխհատուցում վճարելու մասին: