Չինաստանի ժողորդական հանրապետության իշխանությունների որոշմամբ The Guardian բրիտանական թերթի կայքէջը երկրում արգելափակվել է: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն:
theguardian.com ինտերներային կայքը մուտք գործելու հետ խնդիրներ առաջացել են երեքշաբթի օրը՝ հունվարի 7-ին, ընդ որում կայքը դեռ հասանելի էր բջջային տարբերակով և iPad-ի միջոցով մուտք գործելու դեպքում:
Միևնույն ժամանակ The Guardian-ի չինացի ընթերցողների մի մասը նշել է, որ անարգել մուտք է գործել թերթի ինտերնետային տարբերակի էջ, ոմանք էլ հայտնել են, որ theguardian.com էջը երբեմն գործում է, երբեմն՝ ոչ:
Նշենք, որ Չինաստանի իշխանությունները երկրի տարածքում հաճախ են արգելափակում այս կամ այն ինտերտենային կայքերը: