տուն Քաղաքական Միջազգային Չինաստանում բացվում է աշխարհի ամենամեծ օկեանարիումը

Չինաստանում բացվում է աշխարհի ամենամեծ օկեանարիումը

120
0

article-2594168-1CBD76E000000578-850_964x641

Չինաստանում կբացվի աշխարհի ամենամեծ օկեանարիումը` Չիմլոնգի ծովային թագավորությունը: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը: Շինարարությունը տևել է 3 տարի և արժեցել է 810 մլն դոլար:

Օկեանարիումը գտնվում է Հենգին կղզու վրա, որը մոտ է Մակաոյին: Այն սահմանել է միանգամից 5 ռեկորդ, այդ թվում` որպես աշխարհի ամենաթանկ օկենարիում: Օկենարիումի ակվարիումում լինելու է մինչև 22,7 մլն լիտր ջուր: Այն նաև ամենամեծն է աշխարհում՝ ընդհանուր տարածքով՝ 132 հեկտար, ինչպես նաև ունի ամենամեծ դիտագմբեթը:

Օկեանարիումը աշխարհի ամենամեծ ծովային հյուրանոցի` Chimelong Hengqin Bay Hotel-ի մի մասն է: Այն միմյանց կապում է մեկ կիլոմետր երկարությամբ ջրանցքը, այսինքն օկեանարիումին կարելի է հասնել ջրային տաքսիով: