տուն Քաղաքական Միջազգային Չինաստանում արգելվելու է հիվանդներից լրացուցիչ գումար կամ նվերներ վերցնելը

Չինաստանում արգելվելու է հիվանդներից լրացուցիչ գումար կամ նվերներ վերցնելը

93
0

1368956709_vrach

Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել արգելելու բժիշկներին նվերներ և գումար վերցնել հիվանդներից։ Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հրահանգում ասվում է, որ այն ուժի մեջ է մտնելու մայիսի մեկին։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

«Բժշկական հաստատությունների աշխատակիցները պետք է այս փաստաթուղթը մեկ օրվա ընթացքում տրամադրեն հիվանդներին։ Հիվանդները պետք է ստորագրեն բժշկական աշխատակիցներին լրացուցիչ գումար չցուցաբերելու պարտավորություն, այլ պետք է բացառապես վճարեն միայն բուժման համար», — ասվում է  կոմիտեի հաղորդագրոթյան մեջ։