տուն Քաղաքական Միջազգային Չինաստանում ավտովթարը խլել է առնվազն 8 դպրոցականի կյանք

Չինաստանում ավտովթարը խլել է առնվազն 8 դպրոցականի կյանք

124
0

Untitled-1

Չինաստանում ավտովթարի հետևանքով զոհվել են երեխաներ։

Ինչպես տեղեկացնում է Xinhua գործակալությունը, Չինաստանի հարավում գտնվող Հայնան նահանգում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը և շրջվել։ Ավտովթարի հետևանքով զոհվել է 8 երեխա և ևս տասը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Վիրավորները տեղափոխվել են հարևան հիվանդանոցներ։ Ոստիկանությունը սկսել է ուսումնասիրել այս ողբերգության մանրամասները։