Չինաստանում առգրավվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ավելի քան հազար գավաթ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Երկրի իրավապահ մարմինները պահեստներից մեկում FIFA-ի 1020 հատ գավաթ են հայտնաբերել, որի օրիգինալ տարբերակը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց և կշռում է 6 կիլոգրամ։
Չժեցզյան նահանգի Իու քաղաքում հայտնաբերված խմբաքանակը պետք է ուղարկվեր Լիբիա։
Հիշեցնենք, որ ապրիլին Չինաստանի իշխանությունները լայնամասշտաբ գործողություններ են սկսել ֆուտբոլի հետ կապված կեղծումների դեմ։
Չինաստանը կարևոր դերակատարում ունի 2014 թվականի աշխարհի առաջնությունում. հենց այդ երկրի գործարաններում է արտադրվում ֆուտբոլային ատրիբուտների մեծ մասը։