տուն Քաղաքական Միջազգային Չինաստանում առգրավվել է անօրինական զենքի ռեկորդային խմբաքանակ

Չինաստանում առգրավվել է անօրինական զենքի ռեկորդային խմբաքանակ

107
0

china_weapons

Չինաստանի Գունաչժոու նահանգում իրավապահ մարմինները առգրավել են 15 հազար հրազեն և 120 հազար սառւ զենք։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը, այս օպերացիայի արդյունքում առգրավված զենքը ռեկորդային է Չինաստանի պատմության ընթացքում։

«Անցկացված օպերացիայի ժամանակ կանխվել է հանցավոր խմբավորման գործունեությունը, որը զբաղվում էր զենքի արտադրությամբ և սպառմամբ։ Քննությունն իրականացվում էր Չինաստանի 27 նահանգներում և ադմինիստրատիվ կենտրոններում չորս ամիս շարունակ», — ասվում է Գուայան քաղաքի հանրային անվտանգության վարչության նախագահ Դու Չուանի հայտարարության մեջ։

Չինաստանում զենքի արտադրությունն ու վաճառքը գտնվում է պետության խիստ վերահսկողության տակ, կազմակերպություններն այն կարող են գնել միայն համապատասխան թույլտվության դեպքում։