Չինաստանն առաջարկել է Asian Infrastructure Investment Bank (AIIB) բանկի կանոնադրական կապիտալը հասցնել 100 մլրդ դոլարի։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Այս բանկում ներդրումներ կատարելու ցանկություն է հայտնել 22 պետություն։ Պեկինում այդ երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ առաջարկվել է կանոնադրական կապիտալը հասցնել 100 մլրդ-ի։ Ամերիկյան պարբերականի կարծիքով՝ «Չինաստանը ցանկանում է ստեղծել իր Համաշխարհային բանկը, որը կկարողանա անձամբ կառավարել։ Ասիայում այս նախագծի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա»։
Այս բանկը կկարողանա մրցակցել Համաշխարհային բանկի և Զարգացման ասիական բանկի հետ։ Չինաստանում միշտ մտահոգություն են ունեցել, որ այս երկու բանկերում ԱՄՆ-ն և դաշնակիցներն ավանդաբար մեծ ազդեցություն ունեն։