տուն Քաղաքական Միջազգային Չինաստանն ու Ռուսաստանը 2015 թվականին կանցկացնեն զորավարժություններ, որոնք նվիրված են 2-րդ աշխարհամարտում...

Չինաստանն ու Ռուսաստանը 2015 թվականին կանցկացնեն զորավարժություններ, որոնք նվիրված են 2-րդ աշխարհամարտում հաղթանակի 70-ամյակին

112
0

21-iht-haskett-articleLarge

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում են կայացրել հաջորդ տարի կազմակերպել զորավարժություններ, որոնք նվիրված են լինելու Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 70-ամյակին։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Մենք նախագահ Վլադիմիր Պուտինի հետ արդեն պայմանավորվել ենք, որ մեր երկրները միասին անցկացնելու են մի շարք համատեղ զորավարժություններ, հոբելյանական միջոցառումներ, որոնք նվիրված են հաղթանակին», — ասել է Սի Ցզինպինը՝ ելույթ ունենալով ռուս-չինական ռազմածովային զորավարժությունների՝ «Ծովային փոխգործակցություն 2014»-ի բացմանը։

Տեղեկացնենք նաև, որ Պուտինի այցի ընթացքում ստորագրվել են ռուս-չինական բազմաթիվ պայմանագրեր, որոնք գնահատվում են միլիարդավոր դոլարներով։