տուն Քաղաքական Միջազգային Չինաստանն ավելի շատ նավթ է ներմուծում ՕՊԵԿ երկրներից, քան ԱՄՆ-ը. The Wall...

Չինաստանն ավելի շատ նավթ է ներմուծում ՕՊԵԿ երկրներից, քան ԱՄՆ-ը. The Wall Street Journal

188
0

china_oil

Չինաստանն ընթացիկ տարում ՕՊԵԿ-ի երկրներից նավթամթերքի ներմուծման ծավալներով կշրջանցի Միացյալ Նահանգներին, ինչը կարող է լուրջ ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական զարգացումների վրա Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

Պարբերականը գրում է, որ մի քանի տարի առաջ Չինաստանը գերազանցեց ԱՄՆ-ին՝ Պարսից ծոցի երկրներից գնված նավթի ծավալներով, այս տարի ասիական այդ երկիրը կգերազանցի նաև ընդհանուր ՕՊԵԿ-ի երկրներից ձեռք բերվող նավթամթերքների քանակով: «Չինաստանն առաջին կիսամյակում ՕՊԵԿ-ից ներմուծում էր 3,7 մլն բարել նավթ, ԱՄՆ-ը` 3,5 մլն: Երրորդ տեղում Հնդկաստանն է` 3,4 մլն բարել: Դեռևս 2004 թվականին ԱՄՆ-ն ՕՊԵԿ երկրներից ներմուծում էր 5,0 մլն բարել, իսկ Չինաստանը` 1,1 մլն»,- գրում է  թերթը:

Ծավալների այս փոփոխությունը կհանգեցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների սրմանը, քանի որ ԱՄՆ-ը սկսել է նավթ արդյունահանել սեփական տարածքում և այլևս լուրջ կախվածության մեջ չէ մերձավորաևելյան նավթից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here