տուն Քաղաքական Հայաստան Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի ազատ ռեժիմը երկու ամսով կասեցվում է....

Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի ազատ ռեժիմը երկու ամսով կասեցվում է. Տիգրան Ավինյան

273
0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեսբուքյան էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը»։