Չինաստանում տնտեսական աճը կազմել է 7.6 տոկոս։ Այս մասին հաղորդում է the Wall Street Journal-ը՝ հղում կատարելով Չինաստանի ազգային զարգացման և բարեփոխումների կոմիտեի նախագահ Սյու Շաոշիին։
Պաշտոնյան ասել է, որ 2013 թվականին Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 7.6 տոկոսով, ինչը 0.1 տոկոսով ավել է նախատեսված ցուցանիշից, և 0.1 տոկոսով պակաս նախորդ տարվա 7.6 տոկոս ցուցանիշից։ Շաոշին նշել է, որ Չինաստանի տնտեսությունը տարվա վերջում որոշակի անկում է ապրել, ինչը կապված է համաշխարհային տնտեսությունում տիրող անորոշության հետ։
Կոմիտեի ղեկավարը կանխատեսել է, որ 2014 թվականին երկրի ՀՆԱ-ն կարող է չնչին անկում ապրել՝ կազմելով 7.5 տոկոս։